կարևոր
886 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-16 18:15

Ադրբեջանական ԶՈՒ-ն հրետանակոծում է քաղաքացիական բնակավայրերը. Մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանական ԶՈՒ-ն հրետանակոծում է քաղաքացիական բնակավայրերը. Մարդու իրավունքների պաշտպան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է Տավուշի մարզի Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն քաղաքաղիական  բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի փաստահավաք աշխատանքների լուսանկարները:

Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին: