կարևոր
1206 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-16 18:00

Փաշինյանը մեկնում է Մինսկ՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու

Փաշինյանը մեկնում է Մինսկ՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 16-17-ն աշխատանքային այցով Բելառուս (Մինսկ) կմեկնի ՀՀ պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Համապատասխան որոշումը հրապարակված է E-gov.am հարթակում։

Կորոնավիրուսի համաճարակից ի վեր սա միջկառավարական հանձնաժողովի առկա ձևաչափով առաջին նիստն է։

Նիստի օրակարգում են առևտրի ոլորտներում եվրասիական ինտեգրման, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման հարցերը, ինչպես նաև միության երկրներում կորոնավիրուսի և վարակիչ այլ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը։

Նիստին քննարկվելու է տիեզերական և աշխարհատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում գործակցության մասին նախագիծը։ Ուսումնասիրվելու են նաև ԵԱՏՄ ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները և դրանց շուրջ հարցեր։

Գործուղման մեջ գտնվելու ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: