կարևոր
1743 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 17:20

Amazon-ը հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիրքը

Amazon-ը հեռացրել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիրքը

Բողոքարկման արդյունքում հայտնի «Amazon» ընկերությունը իր կայքից հանել է Հայոց ցեղասպանությունը ժխտող գիրքը: Այս մասին Asbarez.com- ի իր հոդվածում հայտնել է բողոքի հեղինակ Շանթ Ջարչաֆջյանը:

Չնայած Amazon-ը պաշտոնական հայտարարություն չի արել, Ջարչաֆջյանը նշել է, որ Ձեֆ Բեզոսի անունից (Amazon-ի հիմնադիր, աշխարհի ամենահարուստ մարդը) էլ-նամակ է ստացել՝ ի պատասխան իր բողոքի:

Շանթ Ջարչաֆջյանը Amazon-ում գրել է, որ Հայոց ցեղասպանությանը վերաբերող աշխատանքներ կատարելու համար կայքում փնտրելիս հանդիպել է այն գրքերի, որոնք ժխտում են ցեղասպանությունը: Իր նամակում նա հույս է հայտնել, որ ընկերությունը կկատարի իր որդեգրած սկզբունքները և անհրաժեշտ քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ: