կարևոր
2147 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-16 17:12

Չինարի վիրավորված բնակչի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք. վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր. Ալինա Նիկողոսյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,-գրել է խոսնակը: