կարևոր
1979 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 17:46

«Պարզիր թևերդ». ֆիլմը դիտե՛ք այսօր՝ «Երկիր մեդիա»-ի երեկոյան եթերում

«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 16-ին, առաջարկում է դիտել  «Պարզիր թևերդ» (Расправь крылья) ֆիլմը։

Այն նկարահանվել է 2019 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Նիկոլա Վանյեը։

Դեռահաս Թոմը արձակուրդի ժամանակ այցելում է հորը՝ Քրիսթիանին։ Բայց գաջեթներով ու խաղերով տարված պատանու համար ֆրանսիական գյուղում վայրի սագերի բուծումն ու հոր փորձարկումները միայն կարոտ են առաջացնում։ Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Թոմը որոշում է փրկել վայրի սագերի անհետացող տեսակը  եւ ուղեւորվում է «երկնային հրեշտակների» հետ ոգեշնչող ճանապարհորդության, ինչպես նրանց անվանում է Քրիստիանը։

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։