կարևոր
1468 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 16:53

Հիդրոօդերեւութաբանական կենտրոնում չեն բացառել, որ 2020 թվականը ամենատաքը կդառնա պատմության մեջ

Հիդրոօդերեւութաբանական կենտրոնում չեն բացառել, որ 2020 թվականը ամենատաքը կդառնա պատմության մեջ

Ընթացիկ տարին ամենատաքը կդառնա օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտնել է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը, հաղորդում է РИА Новости-ն։

«Արդեն մի քանի ամիս է, ինչ հունվարը, մարտը (մի քանի ամիս տարվա սկզբից) ամենատաք ամիսներն են եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Առայժմ առաջին տեղում 2016 թվականն է։ Այժմ 2020 թվականը վստահորեն երկրորդ հորիզոնական է գնում ամենատաք տարիների կարգով: Կարող է նա արդյոք առաջին դիրքում լինել: Հնարավոր է, բայց այն, որ եռյակի մեջ կմտնի, դա ստույգ է»,-լրագրողներին ասել է Վիլֆանդը։