կարևոր
1665 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 16:04

Բելգիայում կրկին կորոնավիրուսով վարակումների թվի աճ է գրանցվել

Բելգիայում կրկին կորոնավիրուսով վարակումների թվի աճ է գրանցվել

Հուլիսի սկզբին Բելգիայում կորոնավիրուսի հետ կապված իրադրության հարաբերական կայունացման ժամանակաշրջանից հետո նշվում է ախտահարումների նոր աճ մոտավորապես 12 տոկոսով: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Ավելացումը (վարակումների քանակի) դիտվում է նահանգների մեծ մասում, հատկապես խոշոր քաղաքներ ունեցող նահանգներում»,- La Libre Belgique թերթը մեջբերում է հանրային առողջապահության բնագավառի հետազոտական կենտրոնի՝ Sciensano-ի եզրակացությունը:

Առաջին եզրակացություններից մեկը խոսում է այն մասին, որ հուլիսի 6-ից մինչեւ 12-ը երկրում օրական միջին հաշվով դիտվել է վարակման 99,7 նոր դեպք: Դրանից հետո սկսել է նկատվել վարակվածների աճ: Այսպես, չորեքշաբթի օրը՝ հուլիսի 15-ին, նշվել է արդեն 167 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ Բելգիայում COVID-19-ի համավարակի սկզբից կորոնավիրուսով վարակվել է 63039 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է COVID-19-ով վարակված 4 պացիենտ: Ընդամենը Բելգիայում կորոնավիրուսի զոհ է դարձել 9 հազար 792 մարդ։