կարևոր
1829 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-16 15:45

Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին դարձավ անմարտունակ ստորաբաժանում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։

Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման»,-գրել է նա։