կարևոր
1495 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 14:07

Սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ

Սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ

Վաղ առավոտյան վերսկվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Այդ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի հրետակոծությունը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են»,- ասաց Չոբանյանը։

Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է։