23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին:
Քվեարկության մասնակցել էր 99 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր, կողմ էր քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 2:
Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:
Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ. աշխատել է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար: 2008 թվականից աշխատում է «Ամերիա» բանկում: 2015-ից ֆինանսական վերլուծաբան է, ներկայում ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում:
Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում:
Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ: