կարևոր
1984 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-16 13:47

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է զոհված զինծառայող Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցում է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը։ ՀՀ վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

««Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը։

Հավերժ փառք մեր բոլոր նահատակված հերոսներին»,- գրել է վարչապետը։