Անցած օրվա ընթացքում ավելի քան ութսուն փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այդ մասին վկայում Է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:
«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 80 փախստական (այդ թվում՝ 24 կին, 40 երեխա): Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասվում Է տեղեկագրում:
Նաեւ նշվում Է, որ մշտական բնակության վայրերից օրվա ընթացքում փասխականների դուրսբերում չի իրականացվել:
Ի հավելումն հաղորդվում Է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 2,2 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 39 պայթյունավտանգ առարկաներ: