Այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած մարտական բավականին լայնածավալ գործունեության ընթացքում մենք չենք ունեցել ո՛չ զոհեր, ո՛չ վիրավորներ: Այս մասին հուլիսի 16-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրերց, որ արդեն մի քանի օր է՝ ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, որպեսզի մեկնեն մարտական դիրքեր։
«Դրա անհրաժեշտությունը չկա։ Զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են։ Այս հարցով այսօր կլինի ՊՆ հայտարարությունը»,-ասաց Հովհաննիսյանը։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հավելեց, որ ներկա պահին հարաբերական անդորր է: