կարևոր
2127 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 12:29

Վերջացրեք, այլ հարց չկա՞․ Մամեդյարովին զայրացրել է Ալիևի քննադատության վերաբերյալ հարցը

Վերջացրեք, այլ հարց չկա՞․ Մամեդյարովին զայրացրել է Ալիևի քննադատության վերաբերյալ հարցը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին զայրացրել է ադրբեջանական լրատվամիջոցի հարցը, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հուլիսի 16-ին հնչեցրած քննադատությանը:

 «Վերջացրեք, այլ հարց չկա՞: Դա ի՞նչ հարց է։ Եվ ինչպե՞ս կարելի է այս պահին ինչ-որ բանի մասին հարցնել: Զանգահարեք Լեյլա Աբդուլաևային (Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար)։ Վաղը նա կպատասխանի ձեր հարցերին»,- ասել է Մամեդյարովը։

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին։