Տեր Արամ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը եւ սահմանամերձ Չինարի գյուղապետը՝ պատմել են, որ չնայած հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին՝ բնակիչները հանգիստ են :
Սրբազանի խոսքերով, գյուղը հրետանակոծվել է, ինչի արդյուքում մի քանի տուն վնասվել է, սակայն գյուղում բնակիչները մարտական են տրամադրված: Սահմանին մերոնց տարած հաղթանակը ոգեւորել է տավուշցիներին, հատկապես Չինարիի գյուղապետին: Գյուղապետն էլ ասել է որ թշնամին ինչքան տուն վնասի, ինքը մեկ շաբաթում կվերանորոգի: