կարևոր
438 դիտում, 9 ամիս առաջ --> 2020-07-16 12:07

Երկու հրդեհ մարվել է հակառակորդի կրակի տակ. փրկարարներն ու հրշեջները Բերդի տարածաշրջանում են

Երկու հրդեհ մարվել է հակառակորդի կրակի տակ. փրկարարներն ու հրշեջները Բերդի տարածաշրջանում են

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և հրշեջներն այս օրերին գտնվում են Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Այդ մասին կառավարության նիստում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Երբեմն կրակի տակ լինելով չեն կարողանում մարել հրդեհները: Երկու հրդեհ մարել ենք կրակի տակ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ իրենց մարտական հաշվարկները շարունակելու են ամենօրյա ռեժիմով հերթապահությունը Բերդի տարածաշրջանում: