կարևոր
1552 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 12:01

ԶՈւ-երին անհրաժեշտ է ամուր թիկունք. վարչապետը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

ԶՈւ-երին անհրաժեշտ է ամուր թիկունք. վարչապետը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանց թիվը  տատանվում է 650-ի շրջակայքում:

«Մոտ 50 մարդ միացված է թոքերի օդափոխության սարքերին: Բավականին տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, ցավոք, լինում են մահվան դեպքեր: Ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով շատ դեպքեր են արձանագրվում: Համեմատական անցկացնելով երկու շաբաթվա թվերի հետ՝ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու մասով ունենք էական առաջընթաց: Թվի բացարձակ մեծ, բայց նաև կայուն լինելը արդյունք է հակահամաճարակային գործողությունների: Արդեն չորս օր տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք», - ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսցի մահացածների թիվը հասել է  607-ի: Վարչապետն իր ցավակցությունները հայտնեց նրանց հարազատներին, միաժամանակ բոլոր քաղաքացիներին կրկին կոչ արեց պահպանել հակամահամաճարակային կանոնները, հաշվի առնելով նաև, որ սահմաններում լարվածության ֆոնին զինված ուժերին անհրաժեշտ է ամուր թիկունք: