կարևոր
1327 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 13:32

Կառավարությունը զինծառայությունից ազատեց բասկետբոլի Հայաստանի հավաքականի 4 անդամի

Կառավարությունը զինծառայությունից ազատեց բասկետբոլի Հայաստանի հավաքականի 4 անդամի

Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի 4 անդամներին: Զինծառայութունից ազատվեցին Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Էնդրյու Մրֆի Չրաբասցըև Կրիս Քայլ Յանկուն:

ՀՀ նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի հրամանագրով վերը նշված բասկետբոլիստներին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն:

2018-ի հունիսի 27-ի որոշմամբ նրանց տարկետում է տրվել մինչեւ 2020 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2020 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրանց շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։

Այս 4 անձինք բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում են և մասնակցում են Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին: