կարևոր
1748 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-16 11:38

Արցախում կորոնավիրուսով վարակված 156 քաղաքացուց 128-ն ապաքինվել է. 2-ի վիճակը ծանր է

Արցախում կորոնավիրուսով վարակված 156 քաղաքացուց 128-ն ապաքինվել է. 2-ի վիճակը ծանր է

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից:
Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի:
COVID-19 -ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն: