Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր` հուլիսի 16-ին վերսկսված հրետակոծության հետևանքով վնասվել են ինչպես բնակելի տներ, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում մանկապարտեզ և հացի արտադրամաս։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Ներկա պահին տրանսպորտային և այլ ենթակառուցվածքների վնաս հասցնելու վերաբերյալ տվյալներ դեռևս չունենք։ Այսօրվա հրետակոծությունների արդյունքում վնասվել են մի քանի սահմանամերձ գյուղերի բնակելի տներ և հարակից տարածքներ, ինչպես նաև մանկապարտեզ և հացի արտադրամաս»,- նշել է մարզպետը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Մինչ այդ, գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Պաշտպանության նախարարի խոսնակի բնորոշմամբ՝ աա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։