կարևոր
1878 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-16 10:54

Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

Instagram սոցիալական ցանցի աշխատնքում խնդիրներ են առաջացել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության կայքում, որն ուսմունասիրում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը. գրում է ՏԱՍՍ-ը:

Ամենից հաճախ Instagram-ի աշխատանքում խափանումից գանգատվում են օգտատերերն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Ավստրալիայում, ինչպես նաեւ Բրազիլիայում, Պերուում եւ Կոլումբիայում: Ռուսաստանում ամենից շատ գանգատներ ստացվում են Մոսկվայի բնակիչներից:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը խնդիրների է հանդիպում նորությունների ժապավենը կարդալիս (շուրջ 66 տոկոս), 18 տոկոսը չի կարողանում հրապարակումներ զետեղել, եւս շուրջ 15 տոկոսը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ: