1245 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-16 10:14

Ադրբեջանական կողմը դարձյալ հրետակոծել է Տավուշի մարզի բնակավայրերը. բոլոր տվյալները կան. ՄԻՊ

Ադրբեջանական կողմը դարձյալ հրետակոծել է Տավուշի մարզի բնակավայրերը. բոլոր տվյալները կան. ՄԻՊ

Ադրբեջանական կողմը դարձյալ այսօր հրետակոծել է Հայաստանի Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը (Այգեպար և այլն)։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Երեկ նույն քաղաքացիական բնակավայրերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անկախ փաստահավաք աշխատանքներն արձանագրեցին, որ հրետակոծումն իրակակացվում է առավելապես այս արկերով։ Բոլոր տվյալները կան հիմնավոր հետևություն անելու, որ խաղաղ բնակավայրերի հրետակոծումը թիրախային է։

Երեկ մենք տեղում արձանագրեցինք նաև, որ հենց այս արկերը, ընկնելով թիրախի վրա, անմիջապես պայթում են ու վերածվում տարբեր չափի բազմաթիվ բեկորների, որոնցից ամեն մեկը կարող է մարդկային կյանքեր խլել, անդամահատել։ Էլ չեմ խոսում գույքին, հատկապես տներին վնասներ հասցնելու մասին։

Բացարաձակ դատապարտելի երևույթ է ոչ միայն քաղաքացիական բնակավայերը հրետակոծելը, այլև դա հենց այս արկերից անելը։