574 դիտում, 2020.07.16 01:06

ԱՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խարատուրյանի հետ

ԱՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խարատուրյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: Զրույցը ծավալել ենք համահայկական օրակարգի խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածության և, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարությունների շուրջ:

Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացրել եմ Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ: Նաև հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և ՀՅ Դաշնակցության՝ տարբեր հարթակներում ունեցած քաղաքական հնարավորությունները՝ բարձրացնելու թուրքական իշխանությունների անհարկի միջամտության աղաղակող փաստերը՝ միջազգային հանրության պատշաճ արձագանքներն ու գործողություններն ապահովելու նպատակով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի ու հայ զինվորի կողքին լինելու հանձնառությունը»:

կիսվել նյութով -