410 դիտում, 2020.07.15 23:46

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է անում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին երկխոսության կոչ է անում

Ֆրանսիան դատապարտում է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումը, կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Ֆրանսիան դատապարտում է ռազմական բախումները, որոնք սկսվել են կիրակի օրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և հանգեցրել մի քանի մարդու մահվան։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և վերականգնել երկխոսությունը էսկալացիայից խուսափելու համար։

Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող՝ Ֆրանսիան իր ռուս և ամերիկացի գործընկերների հետ վերահստատում է իր ձգտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ համապատասխան միջազգային իրավունքին»,- ասված է հայտարարության մեջ։

կիսվել նյութով -