562 դիտում, 2020.07.15 23:20

Հուլիսի 17-ին «Դոմոդեդովո»-ից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը

Հուլիսի 17-ին «Դոմոդեդովո»-ից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

«Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 17-ին (ժամը՝ 10։00-ին) «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 և N85 տոմսարկղերից (հուլիսի 16-ին, սկսած ժամը՝ 13:00-ից)։

Տոմսերի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել ավիաընկերությանը»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

կիսվել նյութով -