1684 դիտում, 2020.07.15 22:35

Ալիևը՝ «կորցրել» է Մամեդյարովին

Ալիևը՝ «կորցրել» է Մամեդյարովին

Հուլիսի 14-ի երեկոյան ադրբեջանցիները հավաքվել ու իշխանություներից  պահանջում էին պատերազմի վերսկսում:  Հետո՝ հակահայ տրամադրությունը փոխվեց հակաիշխանական կոչերի:

Մի քանի ժամ տեւած անկարգությունները Սեւ ամպեր են կուտակել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի գլխին։ Այսօր Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամ Ալիեւը դաժան քննադատության է ենթարկել արտգործնախարարին, մեղադրել նրան կրավորական գործունեության մեջ։

«Հուլիսի 12-ի կեսօրին, ես համապատասխան հանձնարարականներ տվեցի Նախագահի աշխատակազմին: Մեր ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում, այդ թվում նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ներկայացուցիչները, հրահանգներ ստացան, եւ նրանք այդ խնդրի վերաբերյալ տեղեկացրին կազմակերպությունների ղեկավարներին»,- հայտարարել է Ալիեւը, ապա անդրադարձել Մամեդյարովին։

«Իսկ ինչո՞վ էր զբաղված արտգործնախարարությունը։ Որտե՞ղ էր նախարարը»,- հարցրել է Ալիեւը եւ նշել, որ այդ ընթացքում Մամեդյարովը գտնվել է տանը եւ տանից է աշխատել։ Նա դժգոհել է, որ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գտնվել են աշխատավայրերում, իսկ Մամեդյարովին գտնել հնարավոր չի եղել։

Ալիեւը հայտարարել է, որ պետք է «դասեր քաղել» այս ամենից եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել․ ակնարկելով, որ չի բացառվում Մամեդյարովին պաշտոնից ազատելը։ 

կիսվել նյութով -