516 դիտում, 2020.07.15 22:20

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրադադարի պահպանման կոչ է արել

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրադադարի պահպանման կոչ է արել

ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ նվազեցնել լարումն ու դադարեցնել փոխհրաձգությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում:

«ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությամբ: Մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել դեէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո», - ասել է Պոմպեոն:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարելՀայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել էին իրենց դիրքԺամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձըկիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել էին հայկական կողմից ևկորուստներ կրելովհետ շպրտվելԱվելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկիցՀուլիսի 13-ի առավոտյան երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել էր սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերը։ Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել էր հակառակորդի տանկի շարժորը հայկական կողմից վարված կրակով կասեցվել էր։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերըարկեր է արձակել ՉինարիՆերքին Կարմիրաղբյուրայլ բնակավայրերի ուղղությամբհարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքներըտուժածներ չկան։ Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակելԶոհվել է ՀՀ ԶՈՒ չորս զինծառայողվիրավորվել 10-ըՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ Հուլիսի 14-իցժամը 22:20-23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍորոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքումԱդրբեջանը կրել է մարդկային տասնյակ կորուստներկորցրել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկաայդ թվում՝ ԱԹՍ-ներ:

կիսվել նյութով -