462 դիտում, 2020.07.15 22:13

Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Գյումրիում 4-րդ հարկից ընկած  6-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Գյումրիում 4-րդ հարկից ընկած  6 ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կազմակերպվել է նրա տեղափոխումը Երևան:

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 15-ին:  Տղա երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից: Երեխային տեղափոխել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»:

«Երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց գիտակցության: Ունեցել է գանգի  բազմակի կոտրվածքներ, գլխուղեղային  ծանր վնասվածք: Որոշում է կայացվել տղային տեղափոխել Երևան»,-նշեց Ժորժիկ Սերոբյանը:

կիսվել նյութով -