12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր (ՔԴՄ), Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ալբերտ Վայլերը հայտարարություն է արել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայի կապակցությամբ։
ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորն իր խորը մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական պետական սահմանին ռազմական էսկալացիայի վերջին դեպքերի առնչությամբ, որոնց հետևանքով զինծառայողներ են մահացել և վիրավորվել:
Որպես խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ՝ Ալբերտ Վայլերը կոչ է արել կողմերին խստագույնս հարգել և պահպանել զինադադարը: «Այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում քաղաքական բանակցությունները չունեն այլընտրանք: Մենք շարունակելու ենք սատարել խաղաղ երկխոսության այս ձևաչափը: Հակամարտության բոլոր կողմերի համար պետք է միանշանակ լինի փոխզիջման պատրաստակամությունը և խաղաղ կարգավորումը: Իմ զորակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և մերձավորներին»,- ասված է հայտարարության մեջ։