348 դիտում, 2020.07.15 20:42

Ինքնամեկուսացված պատգամավորները կքվեարկեն առանց նիստին մասնակցելու (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանը հետընթաց է որակել ու քննադատել իշխանականներին այն նախագիծը, որով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամին ԱԺ նախագահն է ընտրելու:  

Գործող կարգավորումներով այդ իրավունքը վերապահված է ԱԺ խմբակցություններին:

Ընդդիմադիրների հետ գրեթե համակարծիք էր Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում ունի:

Լուսավոր Հայաստանը ոչ միայն այս, այլեւ իշանական 4 պատգամավորի հեղինակած՝ մեկ այլ նախագծին էլ է դեմ: Ավելին՝ Էդմոն Մարուքյանը նախագիծն աբսուրդ է որակել ու հորդորել այն հետ  տանել:

Խորհրադարանական այսօրվա արտահերթին Անահիտ Հովհաննիսյան է հետեւել:

կիսվել նյութով -