472 դիտում, 2020.07.15 19:53

Հունահռոմեական ոճի երեք ըմբիշ վարակվել են կորոնավիրուսով

Հունահռոմեական ոճի երեք ըմբիշ վարակվել են կորոնավիրուսով

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երեք անդամներ վարակված են կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:

Հունահռոմեական ոճի ընտրանին այս օրերին պետք է հավաք անցկացներ Ծաղկաձորում, սակայն այն չեղարկվել է, մինչ ըմբիշները կբուժվեն: Ֆեդերացիան, սակայն, չի հայտնում մարզիկների անունները:

Ազատ ոճի ընտրանու բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո այս օրերին հավաք են անցկացնում Ծաղկաձորի սպորտային կենտրոնում, որը փակ է արտաքին աշխարհից և նույնիսկ այս օրերի համար խանութ է բացվել բազայի ներսում` ապահովելով մարզիկների անվտանգությունը:

կիսվել նյութով -