358 դիտում, 2020.07.15 19:26

Գյումրիում անձրևի պատճառով ոչ պիտանի դարձած 3 տնակների բնակիչներին սոցիալական բնակարաններ կհատկացվեն

Գյումրիում անձրևի պատճառով ոչ պիտանի դարձած 3 տնակների բնակիչներին սոցիալական բնակարաններ կհատկացվեն

Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, շարքից դուրս եկած տնակների բնակիչներին սոցիալական բնակարաններ կհատկացվեն: Այս մասին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից:

Գյումրու համայնքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովն հուլիսի 15-ին արտահերթ նիստ էր գումարել, որի հիմքում բաշխման ենթակա սոցիալական 6 բնակարանները հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով բնակության համար ոչ պիտանի դարձած, շարքից դուրս եկած տնակների բնակիչներին հատկացնելու հարցն էր: Նիստի սկզբում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը խոսեց հորդառատ անձրևի պատճառած վնասների, համայնքապետարանի կողմից իրականացված աշխատանքների և մի շարք այլ հարցերի մասին:

Գյումրիում արտակարգ դեպքերի պատճառով հասցված վնասների չափի գնահատման գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը նախապես ուսումնասիրություններ էր կատարել 104 տնակային ավանում և առանձնացրել 9 ընտանիք: Վերը նշված ընտանքիներից միայն 3-ն են այս պահին տվել իրենց համաձայնությունը՝ ստանալու սոցիալական բնակարան: 3 ընտանիքներին բնակարան տրամադրելու համաձայնություն տվեց նաև սոցիալական բնակարանների բաշխման հանձնաժողովը:

կիսվել նյութով -