442 դիտում, 2020.07.15 19:20

Վարկերի վերակառուցման, վերանայման հնարավորությունից օգտվել է տնտեսավարողների 1/3-րդը

Վարկերի վերակառուցման, վերանայման հնարավորությունից օգտվել է տնտեսավարողների 1/3-րդը

Հայաստանում արտակարգ դրության ընթացքում վարկերի վերակառուցման, մարումը հետաձգելու հնարավորությունից օգտվել է տնտեսավարողների 1/3-րդը: Այս մասին ԱԺ նիստում իր թեկնածության քննարկմանը հայտնեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Հովհաննես Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

«Համավարակի շրջանում, երբ բանկերում գնաց արձակուրդների և վերակառուցումների պրոցեսը, տնտեսավարողների գրեթե 1/3-րդն օգտվեց այդ հնարավորությունից: Եվ Կենտրոնական բանկի կարգերով և միջազգային ստադարտներով՝ հուլիսի 1-ից բանկերի համար դժվարանում է այդ պրոցեսն իրականացնել: Եվ հաճախորդները վերադառնում են իրենց խնդիրներով»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ տեսնում են, որ այդ ամենը բավարար չէր, դեռ կա արտակարգ դրության վիճակը, և բիզնեսի մի մասը չի գործում:

Թեկնածուի տպավորությամբ՝ երկարաժամկետ առումով բիզնեսերը չեն տեսնում խնդիրներ, որոշ բիզնեսներ առիթից օգտվելով ներդրումներ են կատարում հիմնական միջոցների մեջ: Նրա կարծիքով՝ վստահությունը երկրի և տնտեսութայն նկատմամբ կա, բայց ընթացիկ անորոշությունն ինչքան ժամանակ կձգվի, այնքան խնդիր է դառնալու:

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ արտակարգ դրության ընթացքում առևտրային բանկերը պետք է անհատական մոտեցում ցուցաբերեին հաճախորդներին՝ վարկային պարտավորությունների համար:

կիսվել նյութով -