25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են օրեր առաջ ՀՀ ոստիկանության կողմից որպես անհետ կորած որոնվող Նարեկ Սարդարյանի` Ադրբեջանում հայտնվելու մասին և հրապարակել են տեսանյութ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ադրբեջանական զինծառայողների կողմից Սարդարյանը ձերբակալվել է Նախիջևանի սահմանին։
Նշվում է, որ Նարեկ Սարդարյանը զբաղվում է նախրապանությամբ։
Ազգային անվտանգության ծառայությունից փոխանցեցին, որ հրապարակումների վերաբերյալ առաջիկայում տեղեկություն կտրամադրեն։
Ավելի վաղ, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ Սիսիանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանը։
Տեսանյութի հրապարակմամբ Ադրբեջանը կրկին խախտել է միջազգային կոնվենցիաները։