398 դիտում, 2020.07.15 17:44

Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

Ռուբինյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի իրագործած սադրանքները

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Բելառուսի ԱԺ ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխին ներկայացրել է վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ: Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տեսակապով զրուցեցի Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ։ Գործընկերոջս ներկայացրեցի վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ»,- գրել է Ռուբինյանը:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննարկել են նաև միջխորհրդարանական համագործակցության խորացման հնարավորությունները:

Հուլիսի 14-ին Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տիրող իրավիճակի առնչությամբ, նշելով, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

կիսվել նյութով -