246 դիտում, 2020.07.15 16:30

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են ավիահաղորդակցության վերսկսումը. Պեսկով

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են ավիահաղորդակցության վերսկսումը. Պեսկով

ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում արծարծել են ավիահաղորդակցության վերսկսման թեման, գերատեսչություններին հանձնարարություններ են տրվել ձեռնամուխ լինել այդ հարցի շուրջ բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստիին», հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են թռիչքներն սկսել հուլիսի 15-ից:

«Թեման արծարծվել է: Համապատասխան գերատեսչություններին հանձնարարություններ են տրվել՝ ձեռնամուխ լինել բանակցություններին»,-ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե այդ հարցն արդյոք քննարկել են Պուտինն ու Էրդողանը:

Նախագահների հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 13-ին: Նշվում է, որ քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը, Սուրբ Սոֆյայի տաճարի վերաբերյալ որոշումը:

կիսվել նյութով -