434 դիտում, 2020.07.15 16:38

Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով

Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով

Իրանում առնվազն 140 բժիշկ ու սանիտար է մահացել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, հաղորդում է РИА Новости-ն։

«Մոտավորապես հինգ ամիս մեր երկիրն ապրում է կորոնավիրուսի համավարակի հետ: Բուժանձնակազմն առանց դադարի ջանքեր է ներդրել, որպեսզի հսկողության տակ վերցնի այդ հիվանդությունը՝ շարունակելով բուժել հիվանդներին: Զբաղվելով դրանով՝ մեր հինգ հազար բժիշկներ ու սանիտարներ հիվանդացել են COVID-19-ով: Ցավոք, նրանցից 140-ը մահացել են»,-ասել է նա։

Ներկայում Իրանը, ինչպես հայտարարել Է նախագահ Հասան Ռոհանին, վերապրում Է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Հիվանդության դեպքերի ընդհանուր թվաքանակը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին COVID-19-ի մասին, հասել Է 264,6 հազարի, մահացել է 13,4 հազարը, ապաքինվել է 227,6 հազար մարդ: 

կիսվել նյութով -