452 դիտում, 2020.07.15 15:56

Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը. Ռոհանի

Իրանում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը. Ռոհանի

Իրանը կհաղթահարի կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ընդունելով, որ երկիրը պատրաստվում է COVID-19-ի նոր ալիքին:

Նախկինում Իրանի իշխանությունները, չնայած երկրում դեպքերի նվազումից հետո գրանցված նոր աճին, հայտարարում էին, որ երկիրը դեռևս պայքարում է առաջին ալիքի դեմ:

Ռոհանիի խոսքով` փետրվարի վերջից սկսած և մինչև ապրիլի կեսերը շարունակված առաջին ալիքն ավելի շատ ազդել է երկրի հյուսիսային և կենտրոնական նահանգների վրա, իսկ երկրորդ ալիքն ավելի շատ հարվածել է երկրի հարավային նահանգներին ու սահմաններին:

«Հունիսի 14-ից սկսվել է երկրորդ ալիքը, որը մեծ մասամբ տարածվում է երկրի հարավում և սահմանամերձ շրջաններում, հիմնականում` արևմուտքում։ Երկրորդ ալիքն ավելի ուժեղ է, քան առաջինը»,-ասել է Ռոհանին։

«Առաջին ալիքի ավարտից հետո մարդիկ մտածել են, որ Իրանին հաջողվել է շրջանցել կորոնավիրուսը»,-ասել է Ռոհանին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ երկրին հաջորդ ամսվա ընթացքում կհաջողվի հաղթահարել նաև երկրորդ ալիքը:

Իրանում հայտնաբերվել է COVID-19 վարակման ավելի քան 262 հազար դեպք, մահացել է 13,2 հազարը մարդ, ապաքինվել է ավելի քան 225 հազարը։

կիսվել նյութով -