364 դիտում, 2020.07.15 16:25

2100 թվականին Երկրի բնակչությունը ՄԱԿ-ի կանխատեսման համեմատությամբ 2 միլիարդով կնվազի

2100 թվականին Երկրի բնակչությունը ՄԱԿ-ի կանխատեսման համեմատությամբ 2 միլիարդով կնվազի

Երկիր մոլորակի բնակչության թվաքանակն իր առավելակետին՝ 9,73 միլիարդին, կհասնի XXI դարի կեսերին, իսկ այնուհետեւ կսկսի դրա նվազման անշեղ գործընթացը, այնպես որ 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի 8,79 միլիարդ: Այս մասին ասված է Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցին կից Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի գիտնականների հոդվածում, որը հրապարակվել է The Lancet գիտական հանդեսում, հաղորդում է ТАСС-ը։

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2100 թվականին Երկրի բնակչությունը պետք Է կազմի շուրջ 11 միլիարդ: Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ Երկրագնդի բնակչության թվակազմի առավելակետը բաժին կընկնի 2064 թվականին, երբ մոլորակի վրա կլինի մոտավորապես 9,73 միլիարդ մարդ: Այնուհետեւ կսկվի աստիճանական նվազումը, որը մշտական բնույթ կունենա: Դրա հետեւանքով 2100 թվականին Երկրի վրա կլինի շուրջ 8,79 միլիարդ մարդ: Այժմ աշխարհում բնակվում է շուրջ 7,59 միլիարդ մարդ:

Ինչպես կարծում են գիտնականները, այդքան ընդգրկուն ժողովրդագրական փոփոխությունների պատճառներ կդառնան կրթության տարածումն, ամենից առաջ, կանանց շրջանում, եւ արդի հակաբեղմնավորման միջոցների լայն կիրառումն Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի երկրներում եւ Ասիայի մի քանի պետություններում: Առայժմ հենց նրանք են մնում ժողովրդագրական աճի առաջատարները: Դրա հետեւանքով տեղի կունենա ծնելիության միջին մակարդակի նվազում մոտավորապես 1,7 երեխա մեկ կնոջ հաշվով, ինչը բավական չէ նույնիսկ ծնողների մահից հետո նրանց «փոխարինելու» համար: Սակայն որոշ երկրներում, կրկին, ամենից առաջ Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում, ծնելիության մակարդակը կմնա ավելի բարձր նշագծում, քան 2,0-ն:

կիսվել նյութով -