286 դիտում, 2020.07.15 15:05

Նախատեսվում է օրենքով կարգավորել արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը

Նախատեսվում է օրենքով կարգավորել արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Կորյուն Մկրտչյանը, Արփինե Դավոյաը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը և Կարեն Սարուխանյանը:

«Առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ գլուխ` «Բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում», որում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ և որի հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը: Նախատեսվում է, որ առնվազն հինգ տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից»,- ասաց Նարեկ Զեյնալյանը:

Պատգամավորը նշեց, որ ցանկացած արտակարգ իրավիճակ ուղիղ սպառնալիք է մարդկանց առողջությանը և կյանքին, և այդտեղ առանցքային դեր ունի առողջապահական համակարգը:

կիսվել նյութով -