կարևոր
2300 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-15 14:49

ՀՀ նախագահը ստորագրել է Տավուշի սահմանին հակառակորդի կրակից զոհված 4 զինծառայողների պարգեւատրման հրամանագրերը

ՀՀ նախագահը ստորագրել է Տավուշի սահմանին հակառակորդի կրակից զոհված 4 զինծառայողների պարգեւատրման հրամանագրերը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդություններն ու ստորագրել է Տավուշի սահմանին հակառակորդի կրակից զոհված 4 զինծառայողների պարգեւատրման հրամանագրերը:

Հրամանգրում ասվում է․ 

«Մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Կապիտան Սոս Փայլակի Էլբակյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով:

Կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: