268 դիտում, 2020.07.15 14:02

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի համաներման նախագիծը

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի համաներման նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։

Արցախի ԱԺ նախագահը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ՝ իր իսկ սահմանած օրակարգով՝ հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:

ԱԺ քննարկմանը կներկայացվի «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծը:

կիսվել նյութով -