444 դիտում, 2020.07.15 14:45

Մաշա Մնջոյանը լքել է «Ավստրալիայի ձայնը» նախագիծը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երիտասարդ երգչուհի, փայլուն վոկալիստ Մաշա Մնջոյանը իր անկեղծ և գեղեցիկ կատարումներով զարդարեց «Ավստրալիայի ձայնը» նախագիծը՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ փուլ: Մրցույթի կիսաեզրափակիչում Մաշան կատարեց Rain On Me երգը՝ արժանանալով ժյուրիի անդամների բարձր գնահատականին: Չնայած հրաշալի ելույթին՝ Մնջոյանը չանցավ եզրափակիչ փուլ:

Երգչուհին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է, որ մրցույթին մասնակցությունն իր համար կարևոր և էական փորձ էր: Նա նշել է, որ ընկերասիրությունն ու սերը, որոնք եղել են մրցույթին մասնակցելու առաջին իսկ օրվանից, հավերժ կմնան իր սրտում:

Մաշա Մնջոյանը շնորհակալություն է հայտնել մրցույթի կազմակերպիչներին, բոլոր մարդկանց և մասնագետներին, որոնք իրեն աջակցել են այդ օրերին, ժյուրիի անդամներին և, մասնավորապես իր մարզիչ Բոյ Ջորջին, որն իրեն սատարել է «Ավստրալիայի ձայնը» արկածի ընթացքում:

Մրցույթի նախորդ փուլերում Մաշան ներկայացրել է Սելին Դիոնի All By Myself, Արետա Ֆրանկլինի Respect, Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing,  Թինա Արենայի Chains  ստեղծագործությունները:

Մաշա Մնջոյանը 2013 թվականին հաղթել է «Հայաստանի ձայնը» մրցույթումՆա մասնակցել է նաև «Նոր ալիք» երգի միջազգայինմրցույթին՝ անցնելով կիսաեզրափակիչ փուլ:

կիսվել նյութով -