386 դիտում, 2020.07.15 13:46

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը

Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 1000-ը

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1003-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի չորս նոր դեպք։

StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն առողջացածների թիվը հասել է 873-ի․ այս ցուցանիշը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է երեքով։

5640 մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ է 244 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։

կիսվել նյութով -