298 դիտում, 2020.07.15 13:20

Թբիլիսիի քաղաքային դատարանից մեղադրյալ է փախել

Թբիլիսիի քաղաքային դատարանից մեղադրյալ է փախել

Թբիլիսիի քաղաքային դատարանից մեղադրյալը փախել է: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Դեռ ոչ ոք չի ձերբակալվել: Այս մասին գրում է Aliq.ge-ն։

Դատախազությունը գործի քննություն է սկսել Քրեական օրենսգրքի 342 հոդվածի առաջին մասով, որի համաձայն՝ լիազորությունների չկատարումը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Թբիլիսիի քաղաքային դատարանի հաղորդած տեղեկության համաձայն՝ դեպքը դատարանի դահլիճում կամ նրանց կարգադրիչի լիազորությունների ներքո չի տեղի ունեցել: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

կիսվել նյութով -