08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Թբիլիսիի քաղաքային դատարանից մեղադրյալը փախել է: Դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Դեռ ոչ ոք չի ձերբակալվել: Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Դատախազությունը գործի քննություն է սկսել Քրեական օրենսգրքի 342 հոդվածի առաջին մասով, որի համաձայն՝ լիազորությունների չկատարումը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Թբիլիսիի քաղաքային դատարանի հաղորդած տեղեկության համաձայն՝ դեպքը դատարանի դահլիճում կամ նրանց կարգադրիչի լիազորությունների ներքո չի տեղի ունեցել: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: