26.05.2022
|
||
---|---|---|
USD | 447.17 -3.54 | |
GBP | 564.02 +1.04 | |
EUR | 479.19 -1.58 | |
GEL | 157.18 -1.10 | |
RUB | 7.04 -1.00 |
Հուլիսի 15-ին՝ ժամը 09։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Տեղազննման արդյունքում ժամը 11։50-ին պարզվել է, որ ահազանգը կեղծ է․ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։