352 դիտում, 2020.07.15 09:24

Այսօր հուլիսի 15-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր հուլիսի 15-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Հուլիսի 15, տարվա 196-րդ (նահանջ տարիներին՝ 197-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 169 օր։

1741 թ. — ռուս ճանապարհորդ Ալեքսեյ Չիրիկովը հասավ Ալյասկա, դառնալով առաջին եվրոպացին, ով ոտք դրեց այնտեղ։

1799 թ. — հայտնաբերվեց Ռոզետայի քարը։

1851 թ. — տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի (նկարում) բացումը։

1904 թ. — մահացել է Անտոն Չեխովը, ռուս նշանավոր գրող և դրամատուրգ (ծն. 1860 թ.)։

1909 թ. — ծնվել է Վալտեր Արամյանը, հայ արձակագիր, թարգմանիչ (մահ. 1994 թ.)։

1983 թ. — Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) ռումբ պայթեցրեց Փարիզի Օրլի օդանավակայանի Թըրքիշ-Էյրլայնս ընկերության գրասենյակի առջև:

2009 թ. — տեղի ունեցավ Կասպյան ավիաուղիների մարդատար ինքնաթիռի վթար, որի հետևանքով մահացավ ինքնաթիռի ողջ անձնակազմը` 168 մարդ։

2011 թ. — Հայաստանը դարձավ 2011 թ. շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն։

կիսվել նյութով -