410 դիտում, 2020.07.15 00:51

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել «եղբայր» Ադրբեջանին

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել «եղբայր» Ադրբեջանին

Թուրքիայի նախագահը հուլիսի 14-ին ելույթ է ունեցել կառավարության նիստից հետո, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակին, գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը մտահոգություն է հայտնել հատկապես այն առթիվ, որ այս անգամ հայ–ադրբեջանական բախումները տեղի են ունենում ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Թուրքիայի նախագահը, անտեսելով Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը, սահմանին իրավիճակի սրման մեջ մեղադրել է Հայաստանին։

«Անկասկած այս հարձակումը մի իրադարձություն է, որը Հայաստանի տրամաչափից դուրս է։ Նպատակն է սադրիչ գործողություններով արգելափակել ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացը և տարածաշրջանում նոր բախման գոտիներ ստեղծել։ Թուրքիան, որն Ադրբեջանի հետ հնագույն բարեկամական կապեր և եղբայրական հարաբերություններ ունի, երբեք չի հապաղի դեմ կանգնելու Ադրբեջանի իրավունքների, հողերի նկատմամբ բոլոր տեսակի հարձակումներին։ Մեր պարտքն է մոբիլիզացնել տարածաշրջանում և աշխարհում քաղաքական, դիվանագիտական և հասարակական մեր կապերը։ Շարունակելու ենք մեր բոլոր հնարավորություններով բարեկամ  և եղբայր Ադրբեջանի կողքին լինել», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

կիսվել նյութով -