Հուլիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 18։00-ի սահմաններում Ապարանի բնակիչ 70-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած ГАЗ-24 մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին, Միրաք գյուղի կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդ Էդիկ Հ․-ն մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։